Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց պաղեստինյան «Ֆաթհ» շարժման ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ատրգործնախարար Նաբիլ Շաասին:

Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում մերձավորարեւելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին:

«Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարեւելյան տարածաշրջանին եւ մեծապես կարեւորում է այնտեղ հարատեւ խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը», - ընգծել է Էդվարդ Նալբանդանը:

Նաբիլ Շաասը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայնտել, որ միջազգային կազմակերպություններում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG