Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում


Հայաստանի զինված ուժերի 81-հոգանոց խաղաղապահ զորախումբը Աֆղանստանում երեկ տեղակայվել է Մազարի Շարիֆի ռազմական հենակետում եւ այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն:

Հայաստանը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում անցած տարվա փետրվարից. չորս տասնյակ հայ խաղաղապահներ ապահովում են Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:

Այս տարվա մայիսին Ազգային ժողովի կողմից վավերացված համաձայնագրով Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը եռապատկվել է` 45-ի փոխարեն դառնալով 130:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG