Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը կեռապատկվի


Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում
Հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում Աֆղանստանում
Ազգային ժողովում միաձայն` 81 կողմ քվեներով վավերացվեց Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ թվակազմի ավելացման մասին համաձայնագիրը:

«Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը 45-ի փոխարեն դարձնել 130, իսկ տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի վերջ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ստանձնել է հայկական զորախմբի հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների:

Համաձայնագրի փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդադարի լինել տարածաշրջանում ամենափոքր զորախումբն ունեցող երկիրը: Վրաստանը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ունի 924, իսկ Ադրբեջանը 94 զինծառայող:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG