Մատչելիության հղումներ

Թունիսում մեկնարկել է դատավարությունը նախկին նախագահի նկատմամբ


Թունիսում այսօր սկսվել է երկրի նախկին նախագահ Բեն Ալիի նկատմամբ դատավարությունը:

Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության չարաշահման մեջ:

Դատավարությունն անցնում է ամբաստանյալի բացակայությամբ, ով այս տարվա հունվարին գահընկեց է արվել զանգվածային ցույցերի արդյունքում, եւ փախել է Սաուդյան Արաբիա:

Այսօր Բեն Ալին իր փաստաբանների միջոցով փոխանցել է, որ չէր ուզում լքել իր պաշտոնը, սակայն «խաբվել է» շրջապատի կողմից եւ չի կարողացել վերադառնալ այն բանից հետո, երբ իր ընտանիքը տեղափոխել է Սաուդյան Արաբիա:

Նախկին նախագահը հերքել է նաեւ այն մեղադրանքները, թե ինքը հրամայել է կրակել խաղաղ ցուցարարների վրա:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG