Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 9.9 տոկոսով


Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է նախորդ ամսվա տնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ` այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը հանրապետությունում աճել է 9.9 տոկոսով: Այս տարվա ընթացքում սա տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է:

Տնտեսության ճյուղերից ամենաշատն աճել է արդյունաբերությունը` նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշները գերազանցելով 25.1 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG