Մատչելիության հղումներ

Հունիսի 24-ին Կազանում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 24-ին կժամանեն Կազան, որտեղ կայանալու է ավանդական ձիարշավը:

Այստեղ կկայանա նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպում, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ նախագահների հանդիպումը Կազանում տեղի կունենա հունիսի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG