Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը հերքել է իր եւ Պուտինի միջեւ տարաձայնությունների մասին լուրերը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ մրցակցությունը կարող է վնաս հասցնել երկրի շահերին:

Ռուսաստանի նախագահը հերքել է իր եւ վարչապետի միջեւ գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունների մասին լուրերը:

Մեդվեդեւը այս անգամ էլ չի պատասխանել հարցին` արդյոք մտադիր է առաջադրել իր թեկնածությունն այդ ընտրություններին, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG