Մատչելիության հղումներ

2012-ի ընտրություններին իր մասնակցության մասին հարցին Մեդվեդեւը կպատասխանի «մոտ ապագայում»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է, թե մոտ ապագայում կասի` արդյոք մասնակցելո՞ւ է 2012 թվականի նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:

«Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ ցանկանում եք ստանալ այդ հարցի պատասխանը, հասկանում եմ նաեւ, որ լուրջ ինտրիգ է ի հայտ եկել: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ այդ ինտրիգը դեռ մի որոշ ժամանակ հարկավոր է պահպանել», - նշել է Մեդվեդեւը` հավելելով, թե տնտեսական համաժողովը այն ձեւաչափը չէ, որում նպատակահարամար է խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG