Մատչելիության հղումներ

Դինքի սպանության մեջ մեղադրվող Սամասթի համար դատախազը պահանջում է 18-ից մինչեւ 27 տարի


Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տանում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթին (կենտրոնում) տանում են դատարան, Ստամբուլ, հուլիս, 2007թ.
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի համար դատախազը պահանջել է 18-ից մինչեւ 27 տարվա ազատազրկում:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, դատախազ Ալի Դեմիրը իր ճառում ընդգծել է, որ Դինքին հետապնդել են իր հոդվածների պատճառով` համարելով նրան թուրքերի թշնամի:

Դատախազը պնդել է, որ Սամասթը սպանությունը կատարել է կանխամտածված ձեւով եւ սառնասրտորեն, թեեւ ավելի ուշ հավաստիացրել է, թե զղջում է արածի համար:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան առաջ:

Սպանության գործով անցնում են մոտ երկու տասնյակ անձինք, հիմնականում` տրապիզոնցի ծայրահեղ ազգայնականներ:

Անցած տարվա հոկտեմբերին Բեշիքթաշի գերագույն քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, Սամասթի գործը անչափահասների գործերով դատարան տեղափոխեց` այն հիմնավորմամբ, որ սպանությունը կատարելիս նրա 18 տարին լրացած չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG