Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, 2001 թվականից ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ցանկանում է այցելել սիրիացիներին, ովքեր փախել են Թուրքիա` իրենց երկրում հակամարտության եւ բախումների պատճառով, փոխանցում է Hurriyet Daily News-ը:
Թերթի Անկարայի աղբյուրները հաստատել են, որ Թուրքիայի արտգործնախարարությունը արդեն դիմում ստացել է Ջոլիից, եւ հավելել, որ կառավարությունն այս հարցին դրական է արձագանքում:
Դեռ պարզ չէ, թե երբ դերասանուհին կայցելի փախստականների սահմանամերձ վրանային ճամբար: Hurriyet Daily News-ի տվյալներով` ճամբարում արդեն ավելի քան 8500 փախստական է ապրում: