Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տալիս


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր երկրի կառավարության` ներկայիս կազմով վերջին նիստն է անցկացրել:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները, Էրդողանը ամփոփել է 4 տարվա համատեղ աշխատանքի արդյունքները` դրական գնահատելով դրանք եւ նշելով, որ Թուրքիան այդ ժամանակաշրջանում մեծ հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում:

Նույն օրը երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարելու է կառավարության հրաժարականի մասին: Ապա Գյուլը հանձնարարելու է Էրդողանին` որպես հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի, նոր կառավարություն ձեւավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG