Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը պահանջներ է առաջադրում Բելառուսին


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Բելառուսին հորդորել է առավել մեծ խստություն ցուցաբերել բյուջեի ծախսման հարցում` ընդհուպ մինչեւ բյուջետային աշխատավարձերի սառեցումը, ինչպես նաեւ կոչ է արել չմիջամտել ազգային արժույթի փոխարժեքի տատանմանը:

Այս պահանջների կատարման դեպքում միայն ԱՄՀ-ը կհամաձայնի դրամական օգնություն ցուցաբերել տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Բելառուսին:

Այս պահին պաշտոնական Մինսկին առնվազն 8 միլիարդ դոլար է անհրաժեշտ ճգնաժամը հաղթահարելու եւ դրա հարուցած հետեւանքներին դիմակայելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG