Մատչելիության հղումներ

Նախարարներին Մոսկվայում «հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ»


Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպումը:

«Քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG