Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանությունները հայտարարում են ապստամբների առաջնորդների ձերբակալության մասին


Սիրիայի իշխանությունները հայտարարել են ապստամբ զինյալների առաջնորդների ձերբակալության մասին երկրի հյուսիսային շրջաններից մեկում` Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Սիրիայի իշխանությունները ապստամբներին մեղադրում են անվտանգության ուժերի դեմ հարձակումներ կազմակերպելու համար, որոնց արդյունքում, պաշտոնական տվյալներով, այս շաբաթ շուրջ 120 ոստիկան է զոհվել:

Սիրիական քաղաքներում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Անցած օրվա ընթացքում ցուցարարների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել: Հաղորդվում է, որ երկրի հյուսիսային շրջաններում իշխանությունները ուղղաթիռից կրակ են բացել ապստամբների վրա:

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Սիրիայի իշխանությունների գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG