Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Արդարացի կարգավորման համար լավ պայմաններ են ստեղծվել»


«Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար հիմա լավ պայմաններ են ստեղծվել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ինչպես հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը, Ալիեւը կարեւորել է ստատուս քվոյի փոփոխությունը եւ հույս հայտնել, որ ընթացող բանակցությունները արդյունքներ կտան, եւ «կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Դանիլո Թյիրկը, իր հերթին, հայտարարել է, որ Սլովենիան հատուկ ուշադրություն է դարձնում եվրոպական տարածքում խաղաղության ու անվտանգության պահպանմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Սլովենիայի նախագահը կարեւոր փաստաթուղթ է որակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Դովիլում ընդունած համատեղ հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG