Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում միջադեպի հետեւանքով երեք զինծառայող է վիրավորվել


Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք զինծառայողներ վիրավորվել են:

Ինչպես APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Թերթերի շրջանում տեղակայված զորամասում, զինծառայողների` զենքի եւ զինամթերքի հետ անզգուշաբար վարվելու հետեւանքով: Երեք զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը բավարար է գնահատվում:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG