Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թեման ընդգրկվեց Ռոդ Այլենդի կրթական ծրագրերում


ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանը նահանգային կրթական դեպարտամենտին հասցեագրված օրենք է ընդունել` պահանջելով օժանդակել դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդմանը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ընդունված օրենքով կրթական դեպարտամենտից պահանջվելու է իր կայքէջում տեղադրել ցեղասպանություններին` «այդ թվում Հոլոքոսթին, Հայաստանում, Կամբոջայում, Դարֆուրում, Իրաքում եւ Ռուանդայում իրականացված ցեղասպանություններին» առնչվող ուսումնական նյութեր:

Օրինագիծը ներկայացրած խորհրդարանականներն են Անաստասիա Ուիլյամսը եւ Ջոշուա Միլերը: Կառավարությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները որակելով «պատմության այլանդակ գլուխներ», Ուիլյամսը, միաժամանակ, ընդգծել է, որ ուսանողները պետք է ուսանեն դրանց մասին` կանխելու համար սխալների կրկնությունը:

Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանը 2000 թվականին ընդունել էր օրենք, որով նահանգի կրթության ոլորտի պաշտոնյաներից պահանջվում էր ուսումնական պլան մշակել ցեղասպանության եւ մարդու իրավունքների թեմաներով:

Ռոդ Այլենդը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 42 նահանգների թվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG