Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Հացպանյանը սուտ մատնության մեղադրանքով դատապարտված էր 3.5 տարվա ազատազրկման եւ անազատության մեջ էր 2008 թվականի նոյեմբերից:
Նա ազատ արձակվեց ոչ թե Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ, այլ պատժի ժամկետը լրանալու կապակցությամբ. Հացպանյանի վրա տարածվել է 2009 թվականի հունիսի 19-ի համաներումը, որի արդյունքում նրա պատժաչափը կրճատվել է:
Սարգիս Հարությունյան