Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Հետք»-ի լրագրողի հայցը ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի


Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր ամբողջությամբ մերժեց «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցը ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:

Լրագրողը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել եւ մեկ միլիոն դրամ (շուրջ 2 հազար 700 դոլար) փոխհատուցում վճարել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Գրիշա Բալասանյանը պատմել էր, որ փետրվարի 2-ին, երբ զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար, պատգամավորը իրեն նախ անվանել էր տգետ, հետո` հայհոյել ու ավելացրել, թե` «լավ արեցի»:

Լրագրողը ձայնագրել էր հեռախոսազրույցը եւ դատարանին ներկայացրել ձայնագրությունը` որպես ապացույց:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG