Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանը ազատ է արձակվել Կիրիլ պատրիարքի միջնորդության հիման վրա


Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի վերադարձին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը գրություն է ստացել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ առաջին պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010 թվականին ձերբակալված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հայազգի լրագրողը մայիսի 5-ին ազատ է արձակվել Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության եւ գործադրված միջնորդական ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG