Մատչելիության հղումներ

2 զոհ Իսրայելի սահմանին


Սիրիայի պետական հեռուստաընկերույունը հաղորդում է, որ կիրակի օրը Իսրայելի զինվորների հրաձգությունից առնվազն երկու մարդ է զոհվել Գոլանի բարձունքների մոտ , որտեղ պաղեստինամետ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին անցկացնում Իսրայելի դեմ: Հաղորդվում է նաեւ, որ կրակոցներից 5 մարդ վիրավորվել է:

Իսրայելը պնդում է որ նախազգուշական կրակոցներ են արձակվել, երբ մի խումբ մարդիկ մոտեցել են սահմանին:

Գոլանի բարձունքները Սիրիան համարում է իր տարածքը, որը Իսրայելը գրավել է 1967 թվականի 6-օրյա պատերազմի արդյունքում:

Պաղեստինցիները բողոքի ակցիաներով նշում են 1967 թվականի հունիսին տեղի ունեցած պատերազմի 44-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG