Մատչելիության հղումներ

Պորտուգալիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում


Կիրակի օրը Պորտուգալիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում, որի արդյունքում ձեւավորվելիք կառավարության թիվ մեկ խնդիրը լինելու է երկիրը ֆինանսական ճգնաժամից հանելը:

Հիմնական մրցակիցները իշող Սոցիալիստական կուսակցությունն է եւ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, որն ըստ հարցումների փոքր ինչ առավելություն ունի:

Ըստ փորձագետների՝ կուսակցություններից ոչ մեկը չի կարող միայն սեփական ուժերով կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել:

Վերրլուծաբանների կարծիքով սոցիալ-դեմոկրատների հաղթանակի դեպքում նրանք կփորձեն կոալիցիա կազմել Ժողովրդական կուսակցության հետ, որն ըստ հարցումների ընտրություններում կարող է երրորդ արդյունքն ունենալ:

Բոլոր դեպքերում Պորտուգալիայում հիմնական խնդիրը ֆինանսական ճգնաժամի հաղթահարումն է : Բոլոր երեք կուսակցությունները հավանություն են տվել դրսից վարկ ստանալու քայլին: Պորտուգալիային 78 միլիոն եվրո միջազգային վարկ է հատկացվել, որը խիստ պայմաններ է թելադրում բյուջեն տնտեսելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG