Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Մարի Յովանովիչին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին՝ «Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ եւ արդյունավետ փոխգործակցության համար»:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում, հաջողություններ մաղթել նրան՝ հետագա դիվանագիտական աշխատանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG