Մատչելիության հղումներ

«Ալ Ղաիդա»-ն անհատական ահաբեկչական գործողությունների կոչ է անում


«Ալ Ղաիդա»-ն իր կողմնակիցներին կոչ է արել «անհատական ահաբեկչական գործողություններ իրականացնել թշնամու տարածքում»:

Ամերիկյան SITE մոնիտորինգային ծառայության փոխանցմամբ, Ուսամա Բին Լադենի մահից հետ նկարահանված տեսաուղերձում ներառվել են «Ալ Ղաիդա»-ում Բին Լադենից հետո երկրորդ մարդը համարվող Այման ազ Զավահիրիի եւ Կալիֆորնիայում ծնված Ադամ Գադաhնի ճառերը:

Վերջինս հայտարարել է, թե Արեւմուտքում ապրող մահմեդականները «իդեալական իրավիճակում են խաչակիրների եւ սիոնիստների դեմ ջիհադ իրականացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG