Մատչելիության հղումներ

Ուդմուրտիայի զինապահեստում հրդեհի պատճառով 30 հազար մարդ տարհանվել է, կան տասնյակ տուժածներ


Ռուսաստանի կենտրոնական Ուդմուրտիա նահանգում տեղակայված զենքի պահեստարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, որին հաջորդել են պայթյուններ:

Իշխանությունները ստիպված են եղել շուրջ 30 հազար մարդու տարհանել պահեստարանի մոտակա տարածքներից, նրանց մի մասի տների վրա հրետանային արկեր են ընկել:

Ավելի քան 50 մարդ վնասվածքներ է ստացել հրդեհի եւ պայթյունների արդյունքում:

Ենթադրվում է, որ հրդեհը պատահաբար է բռնկվել:

Իշխանությունները հայտարարում են, որ այս պահի դրությամբ հաջողվել է հանդարտեցնել հրդեհը, եւ մոտակա բնակավայրերի համար այլեւս վտանգ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG