Մատչելիության հղումներ

Քլինթոնը եւ Մամեդյարովը կքննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը


Հիլարի Քլինթոնի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում, 5-ը մայիսի, 2009թ.
Հիլարի Քլինթոնի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում, 5-ը մայիսի, 2009թ.
Ուրբաթ օրը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են Պետդեպարտամենտից:

Հանդիպմանը քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Ավելի վաղ` մայիսի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին Կազանում:

Մայիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG