Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին


Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, տեղի կունենա Ռուսաստանի Կազան քաղաքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով իր անանուն դիվանագիտական աղբյուրին։

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ծրագրվում է հունիսի 25-ին՝ Կազանում», - լրատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Մինչ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայանալիք հանդիպումը տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։ Համանախագահների այցից հետո նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում համաձայնեցվելու է երեք երկրների նախագահների մասնակցությամբ անցկացվելիք բանակցությունների օրակարգը։

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ եռակողմ ձեւաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում՝ 2011 թվականի մարտի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG