Մատչելիության հղումներ

Շնորհակալագրեր` «չծխող» հանրային վայրերին


«Կանաչստան» հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում հանրային այն վայրերին, որտեղ չեն ծխում կամ որտեղ կան չծխողների համար նախատեսված սրահներ:

Կազմակերպությունը «հայտնաբերել է» երեւանյան բոլոր «չծխող» հանրային վայրերը` սրճարաններ, բարեր, ռեստորաններ, սննդի կետեր, եւ դրանք անվանել «մեր սիրելի վայրեր»: Հունիսի 4-ին նախատեսված ակցիայի շրջանակներում այդ վայրերին կհանձնվեն շնորհակալագրեր` «մեր առողջության մասին հոգալու համար»:

Ավելի վաղ «Կանաչստան»-ը շնորհակալություն էր հայտնել «սիրելի վարորդներին»` հանրային տրանսպորտում չծխելու համար:
XS
SM
MD
LG