Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կօգնի ուսումնասիրել եւ զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ավանդական եւ ոչ ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին:

ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, «հուշագրով սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ` Հայաստանում ավանդական եւ ոչ ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաեւ այդ ռեսուրսների պատասխանատու եւ կայուն զարգացման ու շահագործման ասպարեզում»: Փաստաթուղթը նաեւ ԱՄՆ-ի Երկրաբանական հետազոտությունների ծառայության ու Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, այդ թվում այրվող թերթաքարների պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրությունների հնարավորություն է նախատեսում:

Մարի Յովանովիչը գոհունակություն է հայտնել, որ ստորագրում է փաստաթուղթը, որը կօգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG