Մատչելիության հղումներ

Ավստրալիան պահանջում է միջազգային դատարանի առջեւ կանգնեցնել Ասադին


Ավստրալիան ՄԱԿ-ից պաշտոնապես պահանջում է սկսել գործընթաց` Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին միջազգային դատարանի առջեւ կանգնեցնելու համար, վերջինիս ղեկավարած ռեժիմին մեղադրելով ցուցարարների հանդեպ բռնություններ գործադրելու մեջ:

Մարտի կեսերից սկսած, Սիրիայում գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում Ասադի կառավարության դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքով արդեն զոհվել է ավելի քան 1100 քաղաքացիական անձ, առնվազն 10 հազար մարդ ձերբակալվել է:

Երկու օր առաջ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել քաղբանտարկյալների նկատմամբ, սակայն ընդդիմությունը անբավարար եւ ուշացած է համարում այլ քայլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG