Չեչնիայում ձերբակալվել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի ենթադրյալ մարդասպանը` Ռուստամ Մահմուդովը: Այդ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
«Նովայա գազետա» թերթի լրագրող Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին` Մոսկվայում իր տան շքամուտքում:
Սպանությանը մեղսակցության մեղադրանք առաջադրվել էր ոստիկանության նախկին աշխատակից Սերգեյ Հաջիկուրբանովին, Ջաբրայիլ եւ Իրբահիմ Մահմուդով եղբայրներին:
2009 թվականի փետրվարին երդվյալ ատենակալները նրանց անմեղ են ճանաչել: Այնուհետեւ Ռուսաստանի գերագույն դատարանը արդարացնող դատավճիռը չեղյալ էր համարել եւ գործը նոր քննության ուղարկել:
Մահմուդովների երրորդ եղբոր` Ռուստամ Մահմուդովի նկատմամբ առանձին քրեական գործ էր հարուցվել, հայտարարվել է միջազգային հետախուզում: Քննությունը նրան համարում է սպանությունն անմիջականորեն իրականացնող:
Լրագրողի սպանության պատվիրատուները դեռ պարզված չեն: