Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանը Ահմադինեջադին մեղադրում է օրենքը խախտելու մեջ


Իրանի խորհրդարանը այսօր նախագահ Մահմուդ Ահմադինեջադին մեղադրել է օրենքը խախտելու մեջ: Մայիսին Ահմադինեջադը աշխատանքից հեռացրեց նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմիին եւ ինքն իրեն նշանակեց նախարարի պաշտոնակատար:

Իրանի նախագահը իր այս քայլը պատճառաբանել էր նավթարդյունաբերության նախարարությունը էներգետիկայի նախարարությանը միավորելու իր որոշմամբ, ինչը կառավարության կազմը կրճատելու ընդհանուր ծրագրի մասն է կազմում:

Կաբինետի կազմը կրճատելու` նախագահի այս որոշումը դժգոհությունների պատճառ է դարձել խորհրդարանում:

Վերջին շրջանում Ահմադինեջադը նաեւ հակամարտության մեջ է երկրի ազդեցիկ հոգեւորականության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG