Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ը` երեխաների իրավունքների պաշտպանության օր


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայ օգնության միության Երեւանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը, «People in need» կազմակերպության` երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը եւ «World vision» կազմակերպության` երեխաների պաշտպանության հարցերով փորձագետ Ռոման Հարությունյանը հիշեցրեցին երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Մասնագետների պնդմամբ` երեխաների իրավունքների առումով Հայաստանում օրենսդրությունը կատարյալ է, սակայն «լուրջ խնդիրներ կան այդ օրենքները կիրառելու հարցում, քանի որ ձեւավորված չեն ճշգրիտ մեխանիզմներ»: Այս հարցում նրանք պակաս կարեւոր գործոն չեն համարում հասարակության անտարբերությունը:

Բանախոսների կարծիքով` Հայաստանում «երեխաները պաշտպանված չեն ինֆորմացիոն ագրեսիայից, նաեւ պաշտպանված չեն նրանց կրթության, առողջության եւ մի շարք այլ կարեւոր իրավունքները»:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG