Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալ


2012-13 թվականների համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների` առաջիկա հոկտեմբերին նախատեսված ընտրություններում առաջադրված է նաեւ Ադրբեջանի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցելով ՄԱԿ-ում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստին:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Մամեդյարովը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ պետություններին կոչ է արել ընտրություններում սատարել պաշտոնական Բաքվին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն է հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG