Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նեղ կազմով մեկնարկած, ապա պատվիրակությունների մասնակցությամբ շարունակված նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման նպատակով իրականացվող աշխատանքները, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի համագործակցությանը, ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:

Նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2010 թվականի դեկտեմբերյան որոշումների իրականացման ընթացքը, անդրադարձել միջազգային իրադրության զարգացումներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործող համակարգման մեխանիզմների գործունեությանը:

Նախարարական խորհրդի օրակարգում էին նաեւ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեությանն առնչվող հարցերը, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման ծրագրի նախագիծը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստից հետո ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG