Մատչելիության հղումներ

Վրաստանը մեղադրանք է ներկայացնում ընդդիմության առաջնորդի ամուսնուն


Վրացական ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսնուն` Բադրի Բիցաձեին, մեղադրանք է ներկայացվել անցած շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած բախումների առնչությամբ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է, որ Բիցաձեն «ստեղծել է ռազմականացված խմբավորումներ եւ բողոքի ցույցի ժամանակ հարձակում է կազմակերպել ոստիկանների վրա»:

Բուրջանաձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ամենաազդեցիկ հակառակորդներից մեկն է, ով անցած շաբաթ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ կոչ է արել Վրաստանում իշխանափոխություն անցկացնել:

Հինգշաբթի առավոտյան վրացական անվտանգության ծառայությունները արցունքաբեր գազի եւ ռետինե փամփուշտների կիրառմամբ ցրեցին ընդդիմադիրների հանրահավաքը, այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ենթարկվել իշխանությունների պահանջին` հանրահավաքը տեղափոխել այլ վայր: Ոստիկանության գործողությունների արդյունքում ստեղծված խուճապային իրավիճակում մեկ ոստիկան եւ մեկ նախկին սպա զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG