Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «մտահոգություն» է հայտնել Մոսկվայում գեյ-շքերթի ցրման առնչությամբ


Միացյալ Նահանգները «մտահոգություն» է հայտնել շաբաթ օրը Մոսկվայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների կազմակերպած ակցիայի ցրման առնչությամբ եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել ավելի հետեւողական լինել իր քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկի` հավաքների ազատության իրավունքի պաշտպանության հարցում:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է, որ ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է ե՛ւ համասեռականների շարժման աջակիցներին, ե՛ւ հակառակորդներին:

Ձերբակալվածների թվում է եղել նաեւ ԱՄՆ-ի քաղաքացի, ով փորձել է միանալ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG