Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը Լեհաստանում է


Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Լեհաստանի քաղաքական ղեկավարության բանակցությունները:

Օբաման այսպիսով ավարտում է իր վեցօրյա եվրոպական շրջագայությունը:

Բարաք Օբամայի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու բանակցությունների գլխավոր թեմաներն են ռազմական համագործակցությունը, ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը Լեհաստանի առաջին ատոմակայանի կառուցմանը:

Հանդիպմանը մասնակցում են նաեւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եւ այդ երկրի առաջատար քաղաքական ուժերի ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG