Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված եւ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը, ինչպես նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվողների արագ ազատ արձակումը:
«Միացյալ Նահանգները հավատացած է, որ օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական հաստատությունները հիմնարար կարեւորություն ունեն Հայաստանի անվտանգության եւ քաղաքական ու տնտեսական զարգացման համար», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: - «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը` աջակցելու Հայաստանի կառավարությանը պատշաճ իրավական ընթացակարգերի, հանրահավաքների ու խոսքի ազատության ամրապնդմանը եւ բաց, կենսունակ ու ծաղկուն հասարակությանն աջակցելուն ուղղված քայլերում»: