Նախագահը հանդիպել է ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հաստատակամ լինել ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: