Մատչելիության հղումներ

Մանկական միջոցառում` Վանաձորի մանկատան երեխաների համար


«Նունյոս» հայ-շվեդական բարեգործական կենտրոնն Անգլիական այգում կազմակերպելու է միջոցառում, որին մասնակցելու են նաեւ Վանաձորի մանկատան երեխաները, ովքեր կներկայանան իրենց նկարչական աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:

Երեխաները նկարելու են բնապահպանական թեմաներով` «Բնությունը երեխաների աչքերով» խորագրի ներքո: Նկարների վաճառքից ստացված գումարն ուղղվելու է մանկատան երեխաներից մեկի վիրահատության ծախսերը հոգալուն:

Նախորդ տարիներին հիմնադրամի նախաձեռնությամբ նմանատիպ միջոցառման են մասնակցել նաեւ Գյումրիի եւ Երեւանի մանկատների երեխաները:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG