Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը ստորագրեց համաներման մասին որոշումը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է այսօր խորհրդարանի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշումը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն` որոշումը 24 ժամվա ընթացքում կհրապարակվի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG