Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ղեկավար մարմինների խորհրդակցություն` Տեր-Պետրոսյանի նախագահությամբ


Երեկ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱԿ-ի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ընդդիմադիր շարժման գրասենյակի հաղորդագրության համաձայն` քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ ներքին կազմակերպչական հարցերի:

Ելույթներով հանդես են եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները եւ այլոք, ապա ՀԱԿ-ի առաջնորդը ամփոփել է խորհրդակցության արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG