Մատչելիության հղումներ

Երեւան - Ամստերդամ օդանավում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ձերբակալվել է


«Զվարթնոց» օդանավակայանում` Երեւան - Ամստերդամ չվերթի օդանավում տեղադրված ռումբի մասին կիրակի առավոտյան ստացված կեղծ ահազանգի հեղինակը բացահայտվել եւ ձերբակալվել է:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնի փոխանցմամբ` օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգի հեղինակը Երեւանի 43-ամյա բնակիչ, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Վարդանյանն է, ով ԱԱԾ-ի մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է երեկ:

Փաստի կապակցությամբ ԱԱԾ-ի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ զգուշացնում է, որ «նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն եւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ էր ստացվել նաեւ անցած հինգշաբթի օրը` մայիսի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG