Հայաստանի արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը մայիսի 22-ին, ժամը 17:10-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Վարդանյանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտված ավազակության մեղադրանքով` Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի հաղորդագրության համաձայն` դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց:
Քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով, որպես ընդունված կարգ, հարուցվում է քրեական գործ` անձին ինքնասպանության հասցնելու հնարավոր վարկածը ստուգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է: