Մատչելիության հղումներ

Հրապարակվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների փաստաթուղթը


Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա երկրի ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաեւ զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

Փաստաթուղթը տեղադրված է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի «Հայեցակարգային փաստաթղթեր» բաժնում:

Փաստաթղթի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հղած ուղերձում, որը տրամադրել են պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, ասված է. - «Պաշտպանական բարեփոխումների շրջանակում մեր հիմնական նպատակն է ունենալ մարտունակ, արդյունավետ եւ ժամանակակից զինված ուժեր: Նշյալ որակների ապահովումը թելադրված է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացման միջոցառումներին հատկացվող ֆինանսական սահմանափակ ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Տվյալ նպատակներին հասնելու համար մենք նախաձեռնել ենք մի գործընթաց, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայում: Վերանայումն առաջին հերթին նպատակաուղղված է ազգային անվտանգությանն սպառնացող առկա եւ հավանական ռազմաքաղաքական ռիսկերի ու սպառնալիքների բացահայտմանը»:

Փաստաթղթի կապակցությամբ ուղերձ է հղել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG