Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր եւ վիրավորներ` Պակիստանի ռազմածովային բազայի վրա հարձակման հետեւանքով


Ինքնաձիգներով, ականանետներով ու պայթուցիկներով զինված անձինք երեկ ուշ երեկոյան հարձակվել են Պակիստանի Կարաչի քաղաքում տեղակայված ռազմածովային բազայի վրա, որը պատկանում է Պակիստանի զինուժին:

Հարձակման արդյունքում ավելի քան 10 զինծառայողներ սպանվել են, շուրջ 10-ը` վիրավորվել:

Գրոհը շարունակվել է մինչեւ լուսաբաց:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հարձակվողները 15-ն են եղել:

Ռազմաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG