Մատչելիության հղումներ

Եգիպտոսում հրապարակվեց ցուցարարների դեմ զենքի գործադրման փաստով առաջին դատավճիռը


Կահիրեի դատարանը առաջին դատավճիռն է հրապարակել Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ զենքի գործադրման փաստի առիթով:

Դատավճիռն արձակվել է Եգիպտոսի ոստիկանության սպա Մոհամեդ Մահմուդ Աբդուլ Մունեմի նկատմամբ, ով մեղադրվում է առնվազն 20 ցուցարարների սպանելու եւ շատերին վիրավորելու համար:

Եգիպտոսի դատարաններում այժմ ավելի քան 10 գործ է քննվում ոստիկանների կողմից ցուցարարների վրա կրակ բացելու փաստերով:

Համաձայն պաշտոնական տեղեկությունների` Եգիպտոսում անցկացված հակակառավարական ցույցերի 18 օրերի ընթացքում մոտ 850 ցուցարար է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG