Մատչելիության հղումներ

ՀՀ - ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 5-րդ նիստը` մայիսի 23-ին Երեւանում


Երկուշաբթի օրը Երեւանում տեղի կունենա Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Եվրամիության պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան հարեւանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի մեկնարկին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG