Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ Ադրբեջանը համատեղ ձեռնարկություն են ստեղծում Բաքու - Թբիլիսի - Կարս նախագծի շրջանակում


Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ որոշում է ընդունվել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության շրջանակներում ադրբեջանա - վրացական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հաղորդագրությունում ասված է, որ որոշումը ընդունվել է Վրաստանի ռեգիոնալ զարգացման եւ ենթակառույցների նախարարի գլխավորած պատվիրակության հետ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում կայացած հանդիպմանը` բեռնափոխադրումների արդյունավետության, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների որակի բարձրացման ու ինտենսիվացման նպատակներով:

Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության եւ վերանորոգման համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է 775 միլիոն դոլարի արտոնյալ վարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG